Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն Գեւորգ Էմին-Տերյանին սպառնացել է «կտրել ռեկտորի փողից». պատգամավոր

Փետրվար 11,2020 18:11

«Մամուլից տեղեկացա, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդ է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, որն «ԷվոկաԲանկ»-ի խորհրդի նախագահի տեղակալն է: Այստեղ տեսնում ենք անձի շահերի բախման դասական օրինակ: Կոռուպցիան պոզով-պոչով է լինո՞ւմ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ դիմելով իշխող «Իմ քայլը» խմբակցությանը:

Նա նշեց. «Տեղեկացա նաեւ, որ հունվարին ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանը հարցաքննվել է Գեղամ Գեւորգյանի կողմից, որը սպառնացել է «կտրել ռեկտորի փողից»՝ այն պատճառով, որ վարչության աշխատակիցը որեւէ օրաթերթում հոդված է տպագրել ռեկտորի պաշտոնակատարի՝ մասնավորում աշխատելու վերաբերյալ: Ի՞նչ ասել է «ռեկտորի փող»: Պարզվում է՝ ԵՊՀ տարեկան բյուջեում կետ կա՝ հեռակա ուսուցման վարձավճարներից վարչական ծախսերի համար նախատեսված գումարի բաշխում: Դա 85 հոգու համար տարեկան նախատեսում է 70 միլիոն դրամ: Հիմա ռեկտորի պաշտոնակատարը որոշել է վրեժ լուծել եւ կտրել է լրատվական վարչության ղեկավարի հատկացումը»:

Աննա Կոստանյանը շարունակեց. «Պարզվում է նաեւ, որ վարչության ղեկավարի դասավանդած առարկան՝ «Վահան Տերյանը եւ հայ գրականությունը», հանվել է հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից: Հարգելի իշխանություն, եթե ԵՊՀ-ում կատարվող այս իրողություններին կա խելամիտ բացատրություն, բարձրաձայնեք այդ մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829