Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ. ՍԱՏՄ

Փետրվար 11,2020 17:34

Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ:

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչների ստուգումը պարզել էր, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։

Կատարվել էր նաև նմուշառում այդ պահին արտադրությունում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից: Արտադրամասից վերցված թե հումքի, թե պատրաստի արտադրանքի նմուշներում լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Թեև մարզերի խանութներում Էկլերի տվյալ խմբաքանակը սպառված է եղել, սակայն լաբորատոր փորձաքննության է տրվել նաև Սյունիքի մարզում տուժած քաղաքացիներից մեկի կողմից տրամադրված չխախտված փաթեթավորմամբ էկլերը: Այդ նմուշի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին», սահմանվել է ժամկետ թերությունը շտկելու համար: Արտադրությունում անցկացվել են սանիտարահիգիենիկ ախտահանման աշխատանքներ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829