Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում այս գործելաոճը». Արմեն Եղիազարյան

Փետրվար 11,2020 17:25

«Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաև ճշտել, թե արդյոք հիմնարկում կա՞ն ԼՀԿ-ից աշխատակիցներ, և նրանց հետ կապված բողոքներ ու առաջարկներ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:


Նա նշեց. «Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում այս գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում»:

Արմեն Եղիազարյանի խոսքով՝ այս պահին դժվար է գուշակել, թե որտեղից է եկել նման հարցադրման պահանջը եւ արդյոք դա բխո՞ւմ է աուդիտի առաջադրանքի բնույթից. «Սակայն հարցն անխուսափելիորեն կապվում է վարչապետի` վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարության հետ, ըստ որի՝ հակապետական են հռչակվելու այն ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ ստեղծել նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների համար: Ցավալի է, որ ժողովրդավարության կայացման փոխարեն աստիճանաբար տեսնում ենք ավտորիտար իշխանությանը հարիր գործողություններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Արմեն Եղիազարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829