Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը տիկնոջ՝ քաղաքապետարանի գործերին խառնվել-չխառնվելու մասին

Փետրվար 11,2020 17:13

Անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված այն լուրին, թե Հայկ Մարությանի կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին եւ անգամ կադրային քաղաքականություն որոշում, այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող միջամտել նշանակումների հարցին: Նա ասաց, որ իր կինը եւ ընկերները օգնում են Երեւանի տարբեր խնդիրներ լուծելու հարցում:

«Ոչ ոք Հայաստանում ե՜ւ օրենքով, ե՛ւ դե ֆակտո չի կարող խառնվել Երեւանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց, թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը եւ նրա մի խումբ ընկերներ, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 միլիոն եվրո դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք եւ մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,-ասաց Մարությանը:

Հարցին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդ վերցնելո՞ւ է, պարոն Մարությանն ի պատասխան ասաց, որ դեռ չի որոշել, բայց եթե չվերցնի էլ, ապա, քարոզելու է աշխատանքային ժամերից հետո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829