Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը դժգոհ է մայթերի մաքրման աշխատանքներից

Փետրվար 11,2020 16:51

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ մինչեւ աշուն ավտոբուսների պարկը կհամալրվի եւս 100 ավտոբուսով:

«Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ աշխատում են նաեւ կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի: Ըստ նրա. «Տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը հույս ունենք, որ կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն եւ մրցույթը կկայանա: Այստեղ հարց է, թե հաղթող ընկերությունը կկարողանա՞ հասցնել, որովհետեւ շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»:

Քաղաքապետը խոսելով այս օրերին իրականացված ճանապարհների ձնամաքրման աշխատանքներից, նշեց, որ փողոցների երթեւեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն դժգոհ է մայթերի մաքրությունից. «Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, եւ չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաեւ պատշաճ կերպով մաքրենք մայթերը: Երբ ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետեւ չկա տեխնիկա»:

Հայկ Մարությանը խոստացավ, որ եկող տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է տեխնիկան գնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829