Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր անդամների կազմով գործում է արդեն երկու ամիս՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ից, որի գործունեությունը հիմնված է նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա։
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման նպատակով հայեցակարգի նախագծում և հանրային քննարկման նախաձեռնում։ Ավելի քան 70 գերատեսչություններից, կազմակերպություններից և անհատներից ստացվել են առաջարկներ, որը Հանձնաժողովի համար մեծ ներդրում է կոռուպցիայի կանխարգելման համատեղ ջանքերի համար։
- Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքից բխող հայտարարագրերի նոր ձևանմուշների մշակում, որոնք հաստատվել են ՀՀ Կառավարությանն, 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, որի միջոցով բարելավվել է գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և հնարավոր խախտումների արձանագրման մեխանիզմը։
- Միջազգային փորձագետների աջակցությամբ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության մշակում, որը կկիրառվի 2020 թվականին ներկայացված հայտարարագրերի նկատմամբ։
- Միջազգային գործընկերների աջակցությամբ պետական կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակում, որը թիրախավորում է ներքին ընթացակարգերի, իրավական խնդիրների բացերը, ինչպես նաև քաղաքացուն հասանելի ծառայության որակն ու արդյունավետությունը։
- Հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանության մշակում, որը առաջիկայում՝ մարտ ամսին կվերաջնականացվի եվրոպական փորձի ուսումնասիրման արդյունքներով։
- Հանրային ծառայողի վարքագծի կանոնագրքի մշակում, որի համար մոտ 35 գերատեսչությունից հավաքագրվել և ուսումնասիրվել են վարքագծի գործող կանոնները։
- Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման, անհամատեղելիության պահանջների, հայտարարագրերի սխալ լրացման վերաբերյալ քննարկվել է 8 դիմում և հարուցվել է 2 վարույթ, այդ թվում նաև վարույթ է հարուցվել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա,
- Հանձնաժողովի գործունեության հետ առավելապես առնչվող մի շարք օրենքների փոփոխությունների վերաբերյալ կարծիքի ներկայացում՝ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի փոփոխություն, «Դատական օրենսգրքի» և հարակից 12 օրենքների փոփոխության վերաբերյալ, որի միջոցով չեզոքացվում են Հանձնաժողովի գործունեության հնարավոր խոչընդոտները։
- Անհատներից և տարբեր մարմիններից հասցեագրված ավելի քան 20 դիմումի արձագանք։
- Պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձևավորում։
- Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՏԻՄ համակարգում քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբում ներգրավվածություն, որի արդյունքում նախատեսվում է կատարելագործել վարքագծի կանոնները։
- Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբում ներգրավվածություն, որի միջոցով կխթանվի Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։
Հանձնաժողովը զուգահեռաբար զբաղված է կառուցվածքային ձևավորման և կայացման գործընթացով, որը ներառում է շենքային պայմանների կարգավորումը, գույքի ձեռքբերման գործընթացի համակարգումը, կանոնադրության և կառուցվածքի մշակումը, աշխատակազմի պաշտոնների նկարագրությունների կազմումը, աշխատակազմի համալրման նպատակով մրցութային հարցաշարերի մշակումը, կադրերի ներգրավումը և այլն։
Իր գործունեության իրականացման շրջանակներում Հանձնաժողովը բաց է և իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը համարում են առաջնային, ունեն առարկայական առաջարկներ, այդ թվում նաև նորարարական մոտեցումներ և մեթոդաբանություն կոռուպցիան մեր իրականությունից արմատախիլ անելու համար։
Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով։ ՀՀ Կառավարության որոշմամբ Հանձնաժողովին հատկացված տարածքը դեռ շահագործման պատրաստ չէ, որի պատճառով աշխատակազմն ամբողջ ծավալով դեռևս չի ձևավորվել։
Կարդացեք նաև
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով