Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում են՝ մենք չենք պաշտպանում Հրայր Թովմասյանին, պաշտպանելն ի՞նչ ձեւ պետք է լիներ, պետք է պառկեր ՍԴ-ի առջե՞ւ». Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Մարուքյանին

Փետրվար 11,2020 15:39

«Եթե դու ասում ես՝ հակասահմանադրական է, եթե պատասխանատվություն են կրում իրենց ընտրողների առջեւ, պետք է այդ մարդկանց ուղղորդեն: Կա երկու տարբերակ՝ կա՛մ դեմ ես, կա՛մ կողմ ես, եթե չէ, ստացվում է, որ չես կողմնորոշվել ու չգիտես ինչով ես զբաղված»,- այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը հայտարարել էր, թե չեն մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացին որեւէ կերպ, որ չլեգիտիմացնեն հակասահմանադրական այդ գործընթացը:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Մարուքյանը մի քանի օր առաջ այլ բան էր ասում, ասում էր, որ հնարավոր է «ոչ»-ի ճամբարը գլխավորեն, որ ՀՀ նախագահը չի ստորագրելու, իսկ հիմա արդարացնում է իրեն. «Դա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ասած էր: ՀՀ ժողովրդի քվեարկությունո՞վ պետք է ատելություն գեներացվի: Ինքը խոսում է ատելությունից, «Էդմոն Մարուքյան ֆան» էջը երկու օր առաջ ինձ ոչ հաճելի բաներ էր ասում, վիրավորանք էր, ուղարկել եմ իրեն, ասել եմ՝ Էդմոն ջան, ո՞նց է սա: Ասել, որ սա անում են իրենք, ֆեյքեր ունեն… կոնկրետ կարող եմ բացեմ ձեզ ցույց տալ շատ ու շատ նման էջեր, էլ չեմ ասում նաեւ կուսակից մարդիկ, որոնք ձեւ են անում, թե անկախ են: Մենք որեւէ մեկին ատելու, վիրավորելու բան չունենք»:

Լրագրողները հիշեցրեցին, որ Փաշինյանն ինքն էր բաժանում մտցնում՝ ասելով, որ նվիրյալներ են գործընթացին սատարողները, իսկ խոչընդոտողները՝ հակապետականներ: Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ դա քաղաքական խոսք է ու եթե հիմա նույնացնեն ատելության խոսքն ու քաղաքական խոսքը, Մարուքյանի ցանկացած հարցազրույցում ատելության խոսք կգտնեն. «Իր ձեւը, սարկազմը, ծաղրանքը, ամեն ինչի մեջ դա կարելի է գտնել: Քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն, ես չեմ տեսնում այստեղ ազնիվ գործելաոճ: Իրենք ասում են՝ մենք չենք պաշտպանում Հրայր Թովմասյանին, պաշտպանելն ի՞նչ ձեւ պետք է լիներ, պետք է պառկեր ՍԴ-ի առջե՞ւ: Ասում է՝ իրավական, եւ այլն… Ընկե՛ր, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու եթե 650-700 հազար մարդ գնաց ասեց՝ այո, այդտեղ դու, քո հնարքները, ամեն ինչը դառնում է առ ոչինչ: Եթե ասելիք ունես, դուրս արի փողոց, հավաքի քո 80 հազար մարդկանց, ասա՝ ժողովուրդ, մենք այսպես ենք գտնում»:

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ մարդիկ ընտրատեղամաս գնալու են, չեն բոյկոտելու ու չի կարծում, թե իշխանությունը «այո»-ի հետ կմնա մենակ, «ոչ»-ի շտաբ, ըստ նրա, կձեւավորվի. «Այսօր ՀՀ ժողովրդի ձեռքից փորձ է արվում խլել հեղափոխությունը: Փորձ է արվում բերել այն մարկանց, դատական, քաղաքական գործընթացների բոլոր պրոցեսները հասցնել ՍԴ, այն դատարան, որն իրենց կողմից է նշանակվել, այն դատարան, որը նշանակվել է խախտումներով, որի մասին, ի դեպ, պարոն Մարուքյանը չի ասում: Ինչի՞ է իր ասուլիսը նվիրված հանրաքվեն տապալելուն»:

Լրագրողները փոխանցեցին Մարուքյանի հարցադրումները, թե ինչու է հանձնարարել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր Վանեցյանին հանդիպել Միքայել Մինասյանի հետ: Ալեն Սիմոնյանը մասնավորապես պատասխանեց. «ՀՀ-ում որեւէ մեկը կոնկրետ անձերով չի զբաղվում, էլ չեմ ասում, որ այդ կոնկրետ անձերն անկարեւոր են ՀՀ պետականության մեջ»: Նա վստահեցրեց, որ Փաշինյանն իրեն sms չի գրել, որ ելույթ ունենա ու Մարուքյանին պատասխանի, ինչպես ներկայացրել էր Մարուքյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829