Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է ասի Ալեն Սիմոնյանը, թե իր ընկերոջն իր ղեկավարն ի՞նչ է հանձնարարել, որ խոսի, կարո՞ղ է իր բիզնեսներն եք վերցրել՝ տեղյակ չենք». Մարուքյան

Փետրվար 11,2020 15:01

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ձեզ մեղադրեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ գործակցության մեջ ու դուք չպատասխանեցիք, հիմա ունե՞ք համագործակցություն, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել նրան: Մարուքյանը պատասխանեց. «Ես պատասխանում եմ Փաշինյանին, մեկ էլ տեսնում եմ,որ Փաշինյանը sms է գրում Ալենին, որ Ալենը գա պատասխանի, ես Ալենին ի՞նչ պատասխանեմ: Այդ հարցը միշտ շահարկվել է: Երբ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, այդ նույն մարդիկ այդ նույն ելույթներն ունենում էին: Հետ տեսան առանց մեզ ոչ մի բանի չեն կարող հասնել, ասեցին՝ դա գործընկերների փնտրտուքն էր: Նիկոլ Փաշինյանը ելույթ ունի, ասում էր՝ «մենք հպարտ ենք Լուսավոր Հայաստանով»: Հետո «Ելք» դաշինքը փլուզվեց, սկսեցինք առանձին մասնակցել Երեւանի ընտրություններին, նորից նույն բաները սկսեցին ասել: Դա քաղաքական շանտաժ է: Բնականաբար, նման բան չկա եւ չի կարող լինել: Ավելին ասեմ՝ իրենք դրանով հայհոյում են իրենց կենսագրությունը, ոնց որ դու քեզ քրֆես: Եթե դու մի մարդու հետ ճամփա ես գնացել, բայց այդ մարդուն մինչեւ ճանապարհն անցելը ու ճանապարհից հետո մեղադրում ես մի բանի մեջ, ուրեմն դու էլ դրա մեջ»:

Մարուքյանը նաեւ հայտարարեց. «Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, ԱԱԾ նախկին ղեկավար պարոն Վանեցյանը վերջերս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին: Փաստորեն պարզվում է ի՞նչ, իշխանությունն ինքնին նախկին իշխանության լատենտ սպասարկուն է՝ նույն Ալեն Սիմոնյանով, բանով, բայց մեղադրում է ուրիշներին դրա մեջ: Մի ուրիշ հարց էլ կա՝ կարո՞ղ է Միքայել Մինասյանին դուք եք տարել օդանավակայան ճանապարհել, հետո որ փնտրեք, հա՞: Կարա՞ ասի Ալեն Սիմոնյանը, թե իր ընկերոջը իր ղեկավարն ի՞նչ է հանձնարարել, որ խոսի, կարո՞ղ է իր բիզնեսներն եք վերցրել՝ տեղյակ չենք: Մարդը հրապարակային բան է ասել, փոխանակ Փաշինյանին ասեք՝ այ ախպեր, ի՞նչ ես անում, բա ասում եք՝ առեւտուր չկա, թաքուն գործարք չկա, սաղ հրապարակային է, ինձ եկել ասում եք՝ վերջին անգամ ե՞րբ եք տեսել: Հեռուստացույցով եմ տեսել միշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829