Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին անտառայինի մի հատված կանվանակոչվի Գոհար Գասպարյանի անունով

Փետրվար 11,2020 14:30

Այսօր Երեւանի ավագանին որոշեց Վերին անտառային փողոցի մի հատվածը անվանակոչել օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անունով:

Այս նախագիծը ավագանու նիստում ներկայացրեց «Իմ քայլը» ավագանու անդամ Արմեն Սարգսյանը: Նա ասաց, որ Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկով պարբերաբար հանդես են եկել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստներ եւ Գոհար Գասպարյանի դուստրը՝ Սեդա Գասպարյանը: Նրա ներկայացմամբ, երգչուհու անունով փողոցը կլինի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչեւ Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը՝ այսինքն՝ Վերին անտառային 19 ա հասցեից մինչեւ 122 հասցեն:

Ի պատասխան գործընկերների հարցի` Արմեն Սարգսյանն ասաց, այդ փողոցն անուն չուներ եւ այն ոչ թե անվանափոխում են, այլ՝ անվանակոչում:

Ավագանու նիստի օրակարգում ներառված է 11 հարց, այդ թվում՝ Երեւանի ավագանու 4-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին, կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին, «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցերը եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829