Այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը:
Կայացնելով ակնհայտ քաղաքական որոշում՝ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը:
Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն