Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Փետրվար 11,2020 13:35

Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանն արդեն ներկայացրել է վերաքննիչ բողոքը: Փաստաբան Գոռ Գեւորգյանը Aravot.am-ին հայտնեց, որ իր բողոքը երեկ է մուտք արվել դատարան, բայց դեռ հայտնի չէ, թե որ օրը կնշանակվի բողոքի քննությունը:

Փաստաբանը բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ անհիմն է համարում իր պաշտպանյալի՝ Դավիթ Մովսիսյանի կալանավորումը:

«Շատ հիմնավոր բողոք է, իրենց բոլոր թերությունները վերհանված են, իրավական պայքար կմղենք, տեսնենք՝ այս անգամ ինչ հիմնավորումներ կբերեն »,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ իր պաշտպանյալի կալանավորումից հետո քննչական որեւէ գործողություն չի եղել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նոր է պատրաստվում ներգրավվել գործում որպես պաշտպան եւ գործի նյութերին դեռ ծանոթ չէ, առաջիկա օրերին, երբ ծանոթանա նյութերին, կկարողանա գործի մասին խոսել:

Հիշեցնենք նաեւ, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Ավելի ուշ Դավիթ Մովսիսյանը կալանավորվեց, իսկ մյուս զինծառայողների կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829