Աշխարհահռչակ ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն մի դեպք է պատմել իր պատանեկության տարիներից, երբ Նյու Յորքում լսել է կինոյի հայազգի պրոֆեսոր Հայկ Մանուկյանի դասախոսությունը:
Rolex հատուկ նախագծի շրջանակում Սկորսեզեն հիշել է Նյու Յորքի համալսարանում կայացած մասնագիտության ընտրության օրը, երբ Հայկ Մանուկյանի դասախոսությունը մեծ տպավորություն է թողել իր վրա:
«Նա մոտ մեկ ժամ խոսում էր այնպիսի կրքով և էներգիայով կինոյի և այն մասին, թե ինչպես արտահայտվել վիզուալ կերպարների միջոցով, պատմել պատմություններ նկարների միջոցով, խոսում էր նաև կինոյի պատմության զարգացման մասին: Երբեք չէի լսել, որ ինչ-որ մեկն այդքան կրքով խոսի: Ինչ որ առումով ես դարձա պաշտամունքի մաս և ասացի. «Սա այն տեղն է, որտեղ ուզում եմ լինել: Ուզում եմ սովորել նրա մոտ: Նրա անունն էր Հայկ Մանուկյան»,-պատմել է Սկորսեզեն:
Ռեժիսորի խոսքով՝ Նյու Յորքի համալսարանի դասախոս Հայկ Մանուկյանը ոգեշնչել է իրեն ստանալ նոր գիտելիքներ կինոյի ասպարեզում և անընդհատ առաջ է մղել մասնագիտական զարգացման գործում:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=QEKwZGBywZg&feature=emb_title
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ