Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետեւաբար մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք». Մարուքյան

Փետրվար 11,2020 13:20

«Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո պետք է հրաժարական տար, գնար՝ բարոյական իմաստով, որովհետեւ իր թիմը գնացել էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Իսկ իրավական առումով, ըստ նրա, Հրայր Թովմասյանին չեն կարող հանել, խոցելի է: Նա հորդորեց 3.5 մլրդ դրամ փող չծախսել՝ մեկ հոդված փոխելու համար, դա կարող են անել ԱԺ-ում ու պետք չի այդ ամենը համեմել «ժողովրդավարության սոուսով»:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ իշխանություններին ձեռնտու է, որ «ոչ»-ի ճամբար ձեւավորվի. «Որ  ձեւավորվի, հետո քաղաքական հետեւակներով, զորքով, քարոզիչների բանակներով գնան այդ ճամբարներին ոչնչացնեն: Մեր մոտեցումն է՝ հակասահմանադրական հանրաքվեի, հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի «ոչ»-ի ճամբար, միայն «այո»-ի ճամբար պիտի լինի: Իշխանությանը օդի պես պետք է, որ «ոչ»-ի ճամբար ձեւավորվի, որ հետո ասի՝ Սերժ Սարգսյանին են պաշտպանում, աաաա… Մարդկանց հանի, ասի՝ այ էս անգամ եթե դուք չգնաք ընտրատեղամասեր, նրանք կգան ու ձեզ կկեղեքեն, որ մարդիկ ստիպված գնան ընտրական տեղամասեր: Բայց եթե «ոչ»-ի ճամբար չի լինում, մենակ «այո» կքարոզեն: «Ոչ»-ի ճամբար ձեւավորել՝ նշանակում է իշխանությանը շանս տալ, շարունակել գեներացնել ատելություն, շարունակելու են ստանալ այսպիսի հաղորդագրություններ (նկատի ունի սպառնալիքներով նամակներ), վերջում մեկի ներվերը չի հերիքի, քարով կտա, կամ մեկը իրեն հայհոյողին կխփի, կունենանք արյունահեղություն: Հետեւաբար՝ մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք: Պատրաստ ենք ՍԴ դիմելու, եթե կլինեն համապատասխան ստորագրություններ: Մյուս կողմից էլ՝ բոլորին կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ, թող «այո»-ի ճամբարը քարոզի, իշխանությանը շանս չտալ, որ որեւէ մեկին սպառնա»:

Մարուքյանն ասաց, որ այսօր Ազգային ժողով ՍԴ դատավորներ են եկել, գնացել, նրանց թվում է Ֆելիքս Թոխյանը: Նրանց հետ այս օրերին բանակցություններ են ընթանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829