Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի ասեք «հաշմանդամ» կամ «հիվանդ» արտահայտությունները». Սոֆյա Հովսեփյանի կոչը գործընկերներին

Փետրվար 11,2020 13:00

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Պետական նպաստների մասին օրենքում» լրացում կատարելու օրինագիծը, որով սահմանվում է՝ խնամակալության նպաստ պետք է տրամադրվի շուրջօրյա խնամակալության կարիք ունեցող անձանց խնամակալներին:

«Օրինագծի շահառուներն են մինչեւ 14 տարեկան ծնողազուրկ եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաները՝ 433 անձ»,-տեղեկացրեց օրինագծի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նա հավելեց, որ օրինագծով առաջարկվում է նշյալ խմբի անձանց յուրաքանչյուր խնամակալին 26.500 դրամ նպաստ տրամադրել:

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ առաջարկեց, որպեսզի մշտական խնամք պահանջող երեխաների մորը նվազագույն աշխատավարձի չափով վճարում տրվի եւ դա հաշվարկվի որպես աշխատանքային փորձ. «Վատառողջ երեխա ունենալը չպետք է դատավճիռ լինի այն ծնողների համար, որոնք 24 ժամ երեխայի կողքին են եւ աշխատելու հնարավորություն չունեն, ինչի պատճառով կենսաթոշակային տարիքում նրանց թոշակը նվազագույն է լինում»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի:

Այսօրվա քննարկման ընթացքում «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գործընկերներին կոչ արեց ճիշտ տերմինաբանություն օգտագործել եւ չասել «հաշմանդամ», «հիվանդ» եւ նմանօրինակ արտահայտություններ: Պատգամավորը նաեւ առաջարկեց հետագայում այս օրինագծի շահառուների տարիքային շեմը բարձրացնել եւ կարիքի շրջանակն ընդլայնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829