Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են. «168 ժամ»

Փետրվար 11,2020 12:53

Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վարկերը։ Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։

Եվ ոչ միայն՝ ժամկետանց վարկերը, կտրուկ աճել են առևտրային բանկերի հատկապես երկարաձգված վարկերը։ Իսկ դա պակաս կարևոր ցուցիչ չէ բնակչության վարկունակության գնահատման համար, որքան ժամկետանց վարկերը։

«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0,85 տոկոս»,- ֆեյսբուքյան իր էջում անցած շաբաթվա վերջին գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ եզրակացնելով, որ դա վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։

Վարչապետի այս գրառմանը շտապեց արձագանքել Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ գրելով՝ «Վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85 տոկոս ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։ Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որը վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ, ենթադրում եմ՝ թվերն իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՝ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալն ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»։

Թե Մանե Թանդիլյանն ինչ տվյալների հիման վրա է նման եզրակացության եկել, դժվար է ասել, պաշտոնական վիճակագրության մեջ նման տվյալներ չկան։ Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առանց հիմքերի նման եզրակացություն չէր անի։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829