Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 18 տարեկաններ) առաջնության 140-ից ավելի մասնակիցները որոշեցին հանրապետության չեմպիոններին: Մրցաշարը կազմակերպել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Տասը քաշային կարգերում հաղթեցին. 49 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 52 կգ՝ Ռուբեն Գարբոյան, 56 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 60 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 64 կգ՝ Գուրգեն Կակոյան, 69 կգ՝ Արմեն Մանուկյան, 75 կգ՝ Էրիկ Աբելյան, 81 կգ՝ Հրանտ Թորոսյան, 91 կգ՝ Հենրիխ Ճղլիկյան, +91 կգ՝ Մկրտիչ Մանուկյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ