Տեւական ժամանակ է՝ ժողովրդական, ազգային երգերի կատարող Համլետ Գեւորգյանն էկրաններին չի երեւում։ Նա նոր երգերով, տեսահոլովակներով հանդես չի գալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը Համլետից հետաքրքրվեց՝ ուր է կորել նա եւ ինչով է զբաղված։
Երգիչը պատասխանեց, որ նոր երգեր, տեսահոլովակներ չթողարկելու պատճառն այն է, որ իր ներկայացրած ժանրը ֆինանսական տեսանկյունից չի արդարացնում սպասումները. «Երբ փորձում ես ստեղծել լուրջ արժեքներ, իհարկե, լավ է, բայց արդյունքում ֆինանսապես տկարանում ես։ Այդ է պատճառը, որ որոշել եմ փոխել երգերիս բնույթը, հանդես գալ պարային, ուրախ գործերով՝ առանց ազգային երգի շեշտադրումների։ Երգերս կուղեկցվեն ռեփով։ Կփորձեմ ժամանակակից պահանջներին համապատասխան գործեր ներկայացնել։ Հիմա արդեն մի քանի երգ Միացյալ Նահանգներում ստեղծման փուլում են։ Այնպես որ, երկրպագուներն առաջիկայում ուրախանալու առիթներ կունենան։ Ասպարեզում չեմ երեւում, բայց շոու-բիզնեսից դուրս չեմ եկել»,- մեկնաբանեց Համլետը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում