Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հանրաքվեի հետ կան օրենսգրքի փոփոխություններ, ցուցակների մաքրում, ինչը մինչ այս պահը չի արվել. «Հրապարակ»

Փետրվար 11,2020 11:53

«Ազատ դեմոկրատների» պաշտոնական տեսակետը՝ հանրաքվեի հետ կապված, կլինի առաջիկա օրերին, սակայն երեկ այս հարցերով քննարկում կուսակցությունում եղել է։ Խաչատուր Քոքոբելյանը, մինչեւ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, որոշ հստակեցումներ մտցրեց՝ ասելով. «Բայց մենք գտնում ենք, որ սահմանադրական հանրաքվեի հետ կան օրենսգրքի փոփոխություններ, ցուցակների մաքրում, ինչը մինչ այս պահը չի արվել։ Անկախ ամեն ինչից, մենք գտնում ենք, որ Սահմանադրության մեջ այնպիսի բացթողումներ կան, ինչպիսին այն է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր չկա։ Երկրորդ կարեւոր բանը՝ որ Հայաստանը չունի ոչ պատերազմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատար, իսկ Հայաստանը երբեք պաշտոնապես պատերազմի մեջ չի եղել, բայց երբեք պատերազմից դուրս չի եղել։ Եվ երրորդ ամենակարեւոր խնդիրը, սահմանադրական փոփոխությունների նախկին քննարկումների մեր առաջարկն է եղել, որը, ցավոք, անտեսվել է, վերաբերել է որակյալ փոքրամասնության կողմից կառավարություն ձեւավորելուն»։

Քոքոբելյանը չմասնավորեցրեց, թե որտեղ են իրենք լինելու, բայց ակնհայտ է, որ նույնիսկ «այո»-ի դեպքում այս կուսակցությունում եւս բազմաթիվ վերապահումներ ու «բայց»-եր կան։

Տեղեկացանք, որ կուսակցությունում քննարկումը բավականին բուռն է եղել, եւ եղել են դեմ ու կողմ կարծիքներ՝ «այո»-ի ու «ոչ»-ի հետ կապված։

«Քաղաքացու իրավունք» կուսակցությունից Սուրեն Սահակյանն էլ հայտարարել է, որ, այո՝ այդ «սահմանադրական հանրաքվեն պետք է լինի 7 հոգու հեռացման մասին», սակայն ոչ այն պատճառով, որ այդպես Նիկոլ Փաշինյանն է ուզում, այլ այն ամենի համար, ինչ արել են երկրի ու Սահմանադրության հետ։ Իսկ զրույցում հայտարարեց, որ դեռ չեն քննարկել հարցը։

«Հանրապետություն» կուսակցությունն էլ է դիրքավորվել իշխանական ճամբարում, որոշ անդամներ անգամ Ֆեյսբուքում արդեն քարոզչություն են սկսել՝ իրենց ֆեյսբուքյան էջի հետնապատկերում տեղադրել կարգախոս՝ «այո» հանրաքվեին։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829