Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ, որը հանրաքվեի ջատագովներից է։
– Տիկին Ջուլհակյան, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տեղամասային կենտրոնում պետք է լինեն հանրաքվեի դրված հարցի տեքստը, ինչպես նաեւ հանրաքվեի դրված իրավական ակտի՝ նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, եթե նման որոշում չկա, ի՞նչ է ներկայացվելու այդ օրը։
– Մենք որեւէ խախտում չենք արել, այս Սահմանադրական դատարանը չի կարող այս հարցը քննել նախ եւ առաջ նրա համար, որ իրենք ունեն անհնարինություն այդ հարցը քննելու համար, որովհետեւ անմիջականորեն դա իրենց է վերաբերում։
– Բայց դա նշանակում է, որ Դուք խախտում եք կատարել, ու հանրաքվեի իրականացումն արդեն անօրինական է։ Ըստ օրենքի՝ իշխանությունները պարտավոր էին դիմել Սահմանադրական դատարան։
Կարդացեք նաև
– Չէ, ես բացատրեցի, որ հնարավոր չէ ունենալ իրենց դիրքորոշումը՝ անկախ իրենց անօրինական լինելուց, անձը չի կարող իր գործով դատարան հանդիսանալ։ Սահմանադրական դատարանի 7 անդամը ունի անհնարինություն այդ գործը քննելու, քանի որ իրենք իրենց դատավորը չեն կարող լինել։ Դա Հին Հռոմեական իրավունքից մինչեւ այսօր գործող սկզբունք է եւ անխափան սկզբունք է։ Դա կլինի անաչառության խստագույն խախտում, չի կարող մարդը անաչառ լինել իրեն վերաբերող գործը քննելիս, հետեւաբար տեխնիկապես նույնիսկ անհնար է ուղարկել նրանց, որ իրենք այդ հարցը քննեն։
Այնտեղ երկու անձ կա, որ կարող է անաչառ քննել, բայց երկու ձայնը բավարար չէ այդ որոշումը կայացնելու համար, այնտեղ առնվազն 5 ձայն պետք է լինի ընդհանրապես նման եզրակացություն կամ որոշում կայացնելու համար: Այնտեղ 7-ը ունեն շահերի բախում:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում