Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարհելու հետևանքները. Ավետիք Չալաբյան

Փետրվար 11,2020 11:30

Կիրակի օրը հանրաքվեի մասին որոշումը ՀՀ Նախագահի կողմից հապճեպ ստորագրելուց և առաջին ոգևորության ալիքը ըմբոշխնելուց հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հասկանալ, որ նույն այդ Նախագահը անմիջապես ձեռքերը լվաց հանրաքվեից, իսկ իրավագիտակից հասարակությունը հստակ հասկացավ, որ հանրաքվեն ապօրինի և անիմաստ է։

Դրան ավելացել է Վենետիկի հանձնաժողովի դիլեման՝ արդեն ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ցանկանում է խուսափել հանրաքվեի մասին որոշումը Վենետիկի հանձնաժողով իրավական եզրակացություն ուղարկելուց։ Նախկին իշխանությունները, որքան էլ փորձել են սահմանադրական փոփոխությունները հարմարեցնել իրենց ճաշակին և շահերին, այնուամենայնիվ ստիպված են եղել դրանք տրամադրել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, գիտակցելով, որ այլապես Եվրոպայում մերժված (изгой) կդառնան։ Դրա արդյունքում, սահմանադրական փոփոխությունների նախագծերը միշտ որոշակի բարելավումներ են ունեցել, թեև մեր համար դրանք գուցե անտեսանելի են եղել։

Հիմա, եթե հանրաքվեի առաջադրվող փոփոխությունը առաջին անգամ մենք չուղարկենք Վենետիկի հանձնաժողով, դրանով կստեղծենք Եվրոպայի Խորհրդի հավաքական իրավական կարծիքը արհամարհելու նմանը չտեսած նախադեպ (սա կլինի այս իշխանության հերթական «աննախադեպ» նվաճումը): Այս կապակցությամբ, ես ցանկանում եմ իշխանության պատասխանատու ներկայացուցիչներին, մասնավորապես, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Արդարադատության նախարար Ռուսլան Բադասյանին, մեկ պարզ հարց ուղել՝

Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարհելու հետևանքները։ Ի՞նչ է Հայաստանը շահելու, և ի՞նչ կարող է կորցնել ձեր գործելակերպի արդյունքում։

Պարտադիր չի, որ ինձ պատասխանեք։ Պատասխանեք մեր քաղաքացիներին, ձեր ընտրողներին, այն արդարամիտ և պարզ մարդկանց, որոնք դուք ձեր հետևից ուզում եք տանել այս արկածախնդիր հանրաքվեին։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Գործող սահմանադրությունը Վենետիկի հանձնաժողովի հավանությանն է արժանացել՝դրանից ինչ?:Գործող վարչապետը առաջինն է ճանաչել 2017 Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները,և ինչ?…Հեղափոխություն է ,հ ե ղ ա փ ո խ ու թ յ ու ն….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829