Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծված իրավիճակում հանրաքվեն խնդրի լուծման ճանապարհ է»

Փետրվար 11,2020 09:00

«Իշխանությունները չգնացին միակ ճիշտ ճանապարհով։ Ողջ այս ընթացքում, որքան էլ կողքից՝ տարբեր գործիչներ հուշում էին, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումները փակուղի են տանում, որ դատական իշխանությունը լուրջ բարեփոխման կարիք ունի, որ ուժային կառույցները պետք է կառուցվածքային լուրջ փոփոխությունների ենթարկվեն եւ մեր իրականությանը համահունչ դառնան, իշխանությունների կողմից լուրջ ուշադրության չէին արժանանում։ Մերժում էին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միտքն անգամ։ Միայն վերջերս են հանգել դրան։ Ստեղծված այս իրավիճակում հանրաքվեն, իհարկե, սահմանադրական դատարանի խնդրի լուծման ճանապարհ է, բայց, կրկնվեմ, շատ ավելի ճիշտ կլիներ, որ սպասվող հանրաքվեին՝ սահմանադրության առանձին հոդվածների փոխարեն, նոր սահմանադրության տեքստ դրված լիներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանն`անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրը հանրաքվեով լուծելու որոշմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829