Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկություններից բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների և երկշաբաթյա հիվանդության պատճառով. Արուսյակ Ջուլհակյան

Փետրվար 10,2020 23:40

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ,

Այսօր Parliament Monitoring ծրագրի ամփոփման ժամանակ ներկայացվել է, որ ես ԱԺ 3-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորն եմ (132 բացակայությամբ): Այս առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե օրացուցային կիսամյակի ընթացքում անհարգելի բացակայել է ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կեսից ավելիից։ Այդ պատճառով Ազգային Ժողովի կայքում պատգամավորի բացակայությունները հաշվարկվում են՝ ըստ նրա կողմից ՉՔՎԵԱՐԿՎԱԾ նախագծերի քանակի։ Parliament Monitoring ծրագիրն իր տվյալները վերցնում է ԱԺ կայքից, հետևաբար ՉՔՎԵԱՐԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ քանակը մեխանիկորեն ներկայացվում է որպես նիստերից բացակայությունների քանակ։ Այնինչ 7-րդ գումարման Ազգային ժողովը 132 նիստ հաստատապես չի էլ գումարել, որ հնարավոր լիներ դրանցից բացակայել։)

Իսկ քվեարկություններից բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների և երկշաբաթյա հիվանդության (ջրծաղիկ) պատճառով։ Մի երկու անգամ էլ խցանումների պատճառով ուշացել եմ 5-10 րոպեով և բաց թողել առավոտյան քվեարկությունների պահը։ Ազգային ժողովում քվեարկությունները տեղի են ունենում բացառապես առավոտյան շուտ, նիստի ամենասկզբում՝ սկզբի 5-ից ամենաշատը 10 րոպեի ընթացքում։ Ընդ որում քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկած նախագծերը, որոնց թիվը երբեմն հասնում է երկու տասնյակի։

Ազգային ժողովում ամենօրյա ռեժիմով աշխատող լրագրողները, կարծում եմ, բոլորից լավ կարող են վկայել իմ Չբացակայությունների մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829