Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվե կանցկացվի, քանի որ իշխանությունը ժողովրդից կախված է և հաշվետու է». Տիգրան Սարգսյան

Փետրվար 10,2020 22:02

«Մենք ունենք արհեստական ստեղծված մի փաստաթուղթ, որը 2015 թվականի փոփոխությունների արդյունքում ընդունված սահմանադրությունն է: Այն նպատակ չի ունեցել պետական համակարգը բարելավվելու, այլ ընդունվել է, որպեսզի ապահովի նախկին իշխանությունների գոյության շարունակականությունը: Այս սահմանադրությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, այդ պատճառով իշխանությունը ընտրեց փոփոխություններ կատարել հանրաքվեի միջոցով», – ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Փաստաբանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ցանկանում է սահմանադրական փոփոխությունների ավելի ընդգրկուն փաթեթ տեսնել, քանի որ բազմաթիվ խնդիրներ է տեսնում դատական համակարգում. «Սահմանադրական դատարանը ընտրությունների և հանրաքվեի հետ կապված վեճերն է քննարկում, այսինքն, եթե ապրիլի 5-ի անցկացվող հանրաքվեն բողոքարկվի, դա պետք է քննի սահմանադրական դատարանը, բայց ըստ օրենքի, եթե հանրաքվեով որոշվի, որ դատավորները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, ապա այն ուժի մեջ կմտնի արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ պետք է քննի հանրաքվեի բողոքարկումները, եթե դատավորների լիազորությունները դադարեցված են: Անգամ Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարական տվեց, նոր կարգ ձևավորվեց լեգիտիմ Ազգային ժողովի կողմից, բայց դատական համակարգում դրական փոփոխությունները դեռ տեսանելի չեն»,-ասուլիսի ընթացքում ասաց Տիգրան Սարգսյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունների համար արժեր գնալ հանրաքվեի, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Մինչ հեղափոխությունը իշխանությունը երբեք իր հույսը ժողովրդի վրա չէր դրել, գրեթե բոլոր խնդիրները լուծվել էին քրեաօլիգարխիկ միջոցներով: Այժմ շատ լավ է, որ երկրի ղեկավարը ամեն ինչում իր հենարանը տեսնում է ժողովրդին, սա նշանակում է, որ իշխանությունը ժողովրդից կախված է, հաշվետու է նրան և ամեն հարցում փորձում է արդարանալ, բացատրություն տալ: Դա մեծ նշանակություն ունի ժողովրդավարության համար: Սակայն մասնագետները վիճում են,թե արդյո՞ք սահմանադրական դատարանը շրջանցելով կարելի էր հանրաքվեի գնալ: Ես կարծում եմ, որ հանրաքվեի նշանակելը արդարացված է և վիճելի փաստ է մնում սահմանադրության խախտման հարցը»:

Նոնա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829