Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին։
Այս մասին հայտնում են Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից։