Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկվել է հանդիպում Հանրապետության նախագահի հետ

Փետրվար 10,2020 19:22

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հանրապետության նախագահին ուղղված խնդրագիր է փոխանցվել հասցեատիրոջը, տեղեկացնելով, որ կոչին միացել է 132 իրավաբան և իրավապաշտպան:

Այս առիթով, Aravot.am-ը դիմել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

ՀԱՐՑ- Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Հանրապետության նախագահին ուղղված՝ 132 իրավաբանների եւ իրավապաշտպանների  խնդրագիրը փոխանցվել է հասցեատիրոջը: Արդյոք այն ստացե՞լ եք, եւ որո՞նք են հետագա քայլերը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին պատասխանեցին.

«Այո, խնդրագիրը ստացել ենք, հեղինակներն այն անձամբ են հանձնել նախագահ Սարգսյանին: Նրանց առաջարկվել է հանդիպում Հանրապետության նախագահի հետ` առաջիկա օրերին»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829