Վերջին տարիներին Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ իրականացնող միակ ավիափոխադրողը՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» (Atlas Global) ընկերությունը մեկ ամսից ավել է դադարեցել է միջազգային չվերթները։
Պատճառը՝ ընկերությունում ծագած ֆինանսական ճգնաժամն է։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ չվերթները ժամանակավորապես են դադարեցված, այնուամենայնիվ «Region Monitor»-ի տեղեկություններով ընկերությանը չի հաջողվել հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, և համենայն դեպս մոտ ապագայում միջազգային թռիչքները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթները չեն վերականգնվի։
Նշենք, որ ընկերության երևանյան գրասենյակի հետ կապ հաստատել չի հաջողվում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ից սկսած՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։
Կարդացեք նաև
Ըստ ավիաընկերության տարածած հայտարարության՝ չվերթները դադարեցվում էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ ունի, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից։ Ովքեր տոմսեր էին գնել այդ ժամանակահատվածի համար, պետք է փոխհատուցվեին։
AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարի հարազատ եղբորը։