Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից միայն Կարապետ Չալյանն է մնացել ակտիվ պայքարում:
77 կգ քաշային մեր ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտելու է բելառուսցի Պավել Լյախի հետ:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտերը տանուլ են տվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ