Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նոր օրենքի անցումային դրույթներով՝ բոլոր մանկապարտեզները կդառնան ներառական

Փետրվար 10,2020 17:44

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում  փոփոխությունների նախագիծը, որն Ազգային ժողովում դեռեւս պետք է անցնի երկրորդ ընթերցում, նախատեսում է, որ բոլոր նախադպրոցական կրթական հաստատությունները պետք է դառնան ներառական:

Ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդարանում աշխատանքային քննարկման ընթացքում այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ կարեւոր փոփոխությունների թվում է համընդհանուր ներառականության գործընթացում մանկապարտեզների ներգրավումը. «Օրինագծում զգալի կարգավորումներ են տրված: Այն թույլ կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնելու դեպքում ֆինանսական խնդիրներ ունեցող համայնքներին աջակցել, առաջարկել մոդելներ, որ կարողանան իրականացնել»:

Թե ինչպես են գործող մանկապարտեզները հասցնելու իրենց պայմանները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին, նախարարն ընդգծեց. «Պատրանք չունենք, որ օրենքի ուժի մեջ մտնելուց բոլոր խնդիրները լուծվելու են: Բայց կան անցումային դրույթներ, ըստ որոնք համընդհանուր ներառման կանցնենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829