Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ ինչ-որ մի դատարան լինի». Լևոն Բաղդասարյան

Փետրվար 10,2020 18:25

Իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ անկախ նրանից, թե որքանով ենք մենք գոհ այսօրվա իշխանության կատարած գործառույթներից, պետք է փաստել հետևյալը՝ այսօրվա իշխանությունը ստացել է ժողովրդի բացարձակ քվեն, լեգիտիմ իշխանություն է։

«Որպես իրավապաշտպան փաստում եմ հետևյալը, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների օրոք մենք չենք ունեցել նման ընտրություն։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև երկրի պետականաշինության ճիշտ հիմնաքարը մեր երկրում դրվեց։ Եվ անկախ նրանից թե հետագայում այս գործող իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի ինչ սխալներ կանի կամ չի անի, որոնք կլինեն ճակատագրական կամ ոչ ճակատագրական, մեկ անգամ ևս փաստում եմ հետևյալը՝ ճիշտ հիմնաքարը դրված է, որի կրողը, շարունակողը պետք է լինի քաղաքացին»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանին՝ Լևոն Բաղդասարյանը նշեց.

«Ասել, որ մենք Սահմանադրական դատարան չենք ունեցել, կարծում եմ դա այդպես չէ, դա սխալ է։ Սահմանադրական դատարանը մեր երկրում կայացած մարմին է եղել և բավականին մեծ գործառույթներ է իրականացրել, բայց կրկին և առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների օրոք, երբ տեղի էին ունենում համապետական ընտրություններ և շահագրգիռ անձինք վիճարկում էին ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, ժողովրդի մի որոշ զանգված հույս ուներ, որ սահմանադրական արդարադատություն կիրականացվի։ Ցավոք, արդյունքում մենք ունեցել ենք ոչ իրավաչափ ակտեր։ Հետևություն այս ամենից եղել է ընդամենը մեկը՝ Սահմանադրական դատարանը ինչպես դատական իշխանությունը ևս եղել է գործադիրի կոշիկի տակ։ Անկախ չի եղել։ Եվ սա է պատճառը, որ լեգիտիմ իշխանությունը ցանկություն ունի, որ այն փոխվի»։

Ի՞նչ եք կարծում, եթե այսօրվա իշխանությունը ցանկանար, Սահմանադրական դատարանը նույն կերպ չէ՞ր աշխատի՝ գործադիր իշխանության տակ։ Նա նշեց, որ պետք է փաստել. «Իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ ինչ-որ մի դատարան լինի և դա է պատճառը, որ քաղաքական որոշման արդյունքում որոշում է կայացվել, որ պետք է լինի հանրաքվե։ Ես որպես իրավապաշտպան դա ողջունում եմ»։

Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829