«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, ըստ էության, բխում են այն առաջնահերթություններից, որոնք սահմանվել են 2018թ.-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ, եւ դրան հաջորդած ընտրությունների ժամանակ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ապրիլի հինգին սպասվելիք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին:
«Դրա արդյունքում ձեւավորված կառավարությունը գործում է այդ տրամաբանությամբ եւ այդ ոգով: Այն փոփոխությունները, որոնք նախանշված են նաեւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, լուծելու են այդ խնդիրները»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ