Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում ձերբակալված ենթարկված անձանցից մեկը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նախագահ, «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն էր:
Ի դեպ, նրան եւ բուհի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին անցյալ տարի օգոստոսին շնորհվել էր ՀՀ վաստակավոր շինարարի կոչում: Պարոն Գալստյանը եւս ձերբակալվել էր Վերմիշյանի գործի շրջանակներում
Վլադ Ասատրյանի հետ կապվել չկարողացանք, եւ տեղեկությունը փորձեցինք ճշտել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից: Բուհի լրատվականից հայտնեցին, որ նման լուր չունեն, եւ այս պահին պարոն Ասատրյանն իր տեղում աշխատանքի է:
ԱԱԾ լրատվականից էլ պատասխանեցին, որ անուններ չեն հաղորդում, եւ գրավոր հարցում ուղարկելու դեպքում գրավոր կպատասխանեն, եթե նախաքնննական գաղտնիք չլինի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՃՇՀԱՀ կայքից: