«Իսկ ի՞նչ է տեղի ունենում, փակվո՞ւմ է այդ դպրոցը: Ինչի՞ արդյունքում…կոմպլեկտավորման գործընթացն ամբողջ հանրապետությունում է ընթանում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արարատի մարզի Լուսաշող համայնքի դպրոցին, որի կառավարման խորհուրդը, դժգոհ լինելով դասարանների կոմպլեկտավորման գործընթացից, հրաժարական է տվել, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այդ դպրոցով մենք զբաղվել ենք դեռ սեպտեմբերից եւ ասել ավելորդ հաստիքների մասին: Իրենք թող միջոցներ ձեռնարկեն՝ ճիշտ կոմպլեկտավորելու համար»,-հավելեց նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ