Shamshyan.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր, 48-ամյա Արծրուն Միրզոյանի ավտոմեքենան։
Դատավորը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայից հափշտակել են պայուսակը։
Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին Ա. Միրզոյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեններ և ոսկյա իրեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: