Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պարտադրել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նման գործելաոճը

Փետրվար 10,2020 14:03

2020 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ըստ միջազգային, ադրբեջանական մամուլի և համացանցում տարածված տեսանյութերի՝ ընտրությունների ընթացքում արձանագրվել են կոպիտ խախտումներ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև տեղեկացավ, որ ընտրությունների ժամանակ հարձակումներ են տեղի ունեցել մամուլի ներկայացուցիչների և լրագրողների վրա։ Նման դրսևորումներն անընդունելի են և հակասում են խոսքի ազատությանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին, տեղական իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին դատապարտել նման գործունեությունը, սատար կանգնել լրագրողներին և լրատվականներին, պարտադրել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նման գործելաոճն ու պատժիչ մեխանիզմներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։

«Մեդիա պաշտպանի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829