Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են. Ազգային խորհուրդ

Փետրվար 10,2020 13:54

Փետրվարին 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են զանգվածային կեղծիքների և անօրինականության պայմաններում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի հայտարարությունը, ընտրությունների արդյունքները կեղծված են և չեն արտացոլում Ադրբեջանի ժողովրդի կամքը:

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են անթիվ, անհամար խախտումները վկայող հոլովակներ, լուսանկարներ: «Այս անհերքելի փաստերը բավարար են, որպեսզի ընտրությունների արդյունքները չճանաչվեն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ազգային խորհուրդը նաև նշում է, որ անգամ արտահերթ ընտրությունների մասին որոշումն է հիմք տալիս կասկածի տակ դնել գործընթացի օրինականությունը, քանի որ որևէ հանրային քննարկում չի անցկացվել, կառավարությունը ևս խելամիտ հիմնավորում չի ներկայացրել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հարցով:

Մատնանշվում է նաև, որ իրականությանը չի համապատասխանում նաև քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը, անկախ դիտորների տվյալները ցույց են տալիս, որ մասնակցությունը կազմել է ոչ թե շուրջ 50 տոկոս, այլ 10-15 տոկոս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական գործընթացն ի սկզբանե եղել է ոչ ազատ և անարդար, ինչպես նաև տեղ են գտել խախտումներ, Ազգային խորհուրդը հայտարարում է, որ ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը և ամբողջությամբ կեղծված են:

Ազգային խորհուրդը ադրբեջանցի ժողովրդին և միջազգային հանրությանը կոչ է անում չընդունել ընտրությունների արդյունքները: Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը կարծում է, որ միջազգային հանրությունը ևս պետք է կատարի իր պարտավորությունները և լուրջ ճնշում գործադրի Ադրբեջանի կառավարության վրա՝ ստիպելով հրաժարվել ավտորիտար կառավարումից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829