Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները թույլ չեն տալիս, որ ճանապարհը կառուցվի

Փետրվար 10,2020 13:48

«Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության ու հարմարավետության հարցն ենք քննարկում: Ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում մեր անվտանգության համար»,-այսօր այսպես ներկայացրին իրենց դժգոհությունը Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք բողոքի ցույց են անում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհի կառուցման դեմ:

Residents of Malatia-Sebastia District hold a protest action against the new road construction of the district

Նրանց խոսքով, դեմ չեն, որ ճանապարհը կառուցվի, պարզապես մտահոգված են, որ ճանապարհը, որտեղ հիմա կանգնած են՝ չքանդվի. «Մենք ասում ենք՝ մեր բակ մտնող ճանապարհը պահպանեք՝ ինչ ուզում եք սարքեք, կլինի գետնանցումով, վերգետնյա անցումով՝ չգիտենք, այսինքն՝ մեզ տան մուտք ու ելք: Թող սարքեն, ժողովրդի, պետության համար լավ է, բայց, եթե մեր տեղաշարժը սահմանափակվելու է, դեմ ենք: Մի հատ ծնող սայլակով չի կարող անցնել այդ տեղով: Մարդիկ որտեղո՞վ են քայլելու, ոչ մայթ կա, ոչ՝ տեղ, ո՞նց են գնալու, մեքենայի տակ են ընկնելու: Երեխաների անվտանգության հարցն է: Մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք, նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»:

Residents of Malatia-Sebastia District hold a protest action against the new road construction of the district

Բնակիչների խոսքով, փոխքաղաքապետը երաշխիք է տվել՝ մինչեւ ընդհանուր հայտարարի չգան տարածքի բնակիչների հետ՝ ճանապարհը չի սարքվելու: Ցույցի մասնակիցների ներկայացմամբ, սակայն մեկ տարի է՝ քննարկումներն ընթանում են, նախագիծը որեւէ փոփոխության չի ենթարկվում:

Residents of Malatia-Sebastia District hold a protest action against the new road construction of the district

Այն պահին, երբ քաղաքապետարանի աշխատակիցները քանդման աշխատանքներ էին իրականացնում բակում՝ վեճ ծագեց ոստիկանների ու բնակիչներից մեկի միջեւ: Նա թույլ չէր տալիս, որ իր ավտոտնակը քանդեն, որովհետեւ դրա դիմաց ամբողջական փոխհատուցում չի ստացել: Քաղաքացու խոսքով՝ պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 միլիոն դրամ՝ ավտոտնակի համար, բայց պետք է տրամադրեին եւս 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաեւ որպես արհեստանոց է ծառայել:

Residents of Malatia-Sebastia District hold a protest action against the new road construction of the district

Բնակիչները պետությանն են վաճառել նաեւ իրենց պատկանող ավտոտնակները, նշեցին, որեւէ խնդիր չեն տեսնում, որ դրանք պետք է քանդվեն, սակայն հրաժարվում էին տարածքը լքել, ոստիկաններն էլ բացատրում էին, որ վտանգավոր է շինհրապարակում գտնվելը:

Residents of Malatia-Sebastia District hold a protest action against the new road construction of the district

Բնակիչներից մեկն ասաց, որ դեմ չեն լինի նաեւ, եթե տարածքը կանաչապատեն, պուրակ կառուցեն, որպեսզի մարդիկ զբոսնելու տեղ ունենան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829