Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի ընդունման դեպքում մասնավոր մանկապարտեզների համար լիցենզավորումը պարտադիր կլինի

Փետրվար 10,2020 13:19

«Բնակչությանը հուզում է ժամային գրաֆիկը: Շատ ծնողներ աշխատում են, աշխատանքն ավարտում վեցին կամ յոթին: Պետք է հնարավորություն տալ, որպեսզի հավելավճարի դիմաց ծնողը երեխային կարողանա թողնել մանկապարտեզում, կամ հավելյալ խմբակներ պետք է ստեղծվեն»,-ԱԺ-ում նախադպրոցական կրթական հաստատությունների խնդիրներին վերաբերող աշխատանքային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Կրթության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա խնդիրներից մատնանշեց նաեւ այն փաստը, որ Հայաստանում երեխաների համար նախատեսված զարգացման կենտրոնները փաստացի իրականացնում են նախադպրոցական կրթություն, բայց լիցենզավորման պահանջները չեն անցել, ինչը պարտադիր է նախադպրոցական կրթական հաստատությունների՝ մանկապարտեզների համար:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից (ԱԺում արդեն անցել է առաջին ընթերցումը.-խմբ.) հետո ՍՊԸ-ները եւ ԱՁ-ները պարտադիր անցնելու են լիցենզավորում. «Այստեղ էլ նրբություն կա: Որոշ հաստատություններ, օրինակ, կավագործության կամ այլ խմբակներ ունեն, եւ իրականում ամբողջական նախադպրոցական կրթություն չեն ապահովում, ուստի պետք է հասկանալ՝ դրանցից ո՞րն է անցնելու լիցենզավորման, իսկ որը՝ ոչ»:

Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիությանը, Հովհաննիսյանը նշեց, որ նախադպրոցական կրթական հաստատությունների շենքերը եւ գույքը տարբեր ձեւերով սեփականաշնորհվել են, եւ այսօր պետությունը խնդրի առաջ է. «Մի քանի հաստատությունների շենքեր հետ բերվեցին, իսկ նորերի ստեղծումը ներդրումներ է պահանջում: Կամք եւ տեսլական կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829