Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը` ազատված տեղակալի ու լուծարված ԿԱԻ-ի մասին

Փետրվար 10,2020 12:25

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչ ճակատագիր է սպասվում լուծարված Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներին, որոնք այսօր ցույց են անելու նախարարության շենքի առաջ: Նախարարը հրաժարվեց մեկնաբանել, ընդամենն ասաց, որ այդ հարցին պատասխանել է ԱԺ-ում: «Գործընթաց կա, եւ այդ գործընթացն ընթացքում է»,-ասաց նա:

Նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք գո՞հ էր իր տեղակալ Արեւիկ Անափիոսյանի աշխատանքից, որ վերջերս ազատվել է աշխատանքից: Նախարարն այս հարցին չպատասխանեց` ասելով, որ արդեն անդրադարձել է:

Հիշեցնենք, որ ներկայումս ԿԳՄՍ փոխնախարարներից երկուսը` Լուսինե Առաքելյանն ու Արեւիկ Անափիոսյանն ազատված են աշխատանքից, իսկ Գեւորգ Լոռեցյանը կալանավորված է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829