Հեռահաղորդակցությունն այլեւս չի դիտարկվում որպես զուտ ձայնային եւ տվյալների փոխանակման ծառայությունների ոլորտ. այն այսօր ավելին է, քան կապը: Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անունը կրող, իր առաջին հայալեզու բջջային խաղը: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի բազմաթիվ օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացնում է նաեւ ստիկերների եւս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ աղջկա կերպարի հետ միասին կներկայանա նաեւ «Սիս-Մասիս» խաղում:
Fx կերպարի մշակումն, անշուշտ, առաջնահերթ անհրաժեշտություն չէր ընկերության համար, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ընդառաջում է օգտագործողների ցանկություններին եւ ներկայացնում վաղուց սպասված ստիկերների փաթեթը: Նոր ստիկերները հնարավորություն են տալիս շփվելու եւ արտահայտելու հույզերը հայերեն՝ զվարճալի կերպարների միջոցով. սուրճի հրավիրել ընկերներին, «բացել» բոլորի կողմից սիրված խաշի սեզոնը եւ կիսել սեփական զգացմունքները:
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները
Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել «Viber»-ի ստիկեր-մարկետից` որոնելով «Viva-MTS Stickers» եւ օգտագործել առանց սահմանափակումների:
Կարդացեք նաև
Ստիկերները հասանելի են մինչեւ 2020թ. մայիսի 6-ը, որից հետո հնարավոր չի լինի դրանք ներբեռնել: Միեւնույն ժամանակ ստիկերները կմնան օգտագործողի սմարթֆոնում: Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը, որն ուղղորդում է օգտագործողին դեպի «Սիս-Մասիս»:
Ինչպե՞ս խաղալ «Սիս-Մասիս»
Խաղալը պարզ է, իսկ խաղը՝ հաճելի. օգտագործողը պետք է ընտրի իրեն արդեն ծանոթ Վիվա-ՄՏՍ ստիկերներից մեկը (աղջկա կամ տղայի կերպարով) եւ փորձի ցատկել մի հարթակից մյուսը՝ էկրանին աջ կամ ձախ հպումով:
Խաղի ընթացքում օգտագործողը հասնում է նոր բարձունքների, կուտակում վիրտուալ մետաղադրամներ, ստանում օրական խրախուսումներ եւ նոր հնարավորություններ, օգտագործում դրանք խաղի ընթացքում այլ հնարավորություններ ձեռք բերելու համար, ինչպես նաեւ հրավիրում ընկերներին եւ խաղացողների վարկանիշային ցանկում կարող է զբաղեցնել առաջատար դիրք: Խաղն ունի մի քանի մակարդակ, որոնցում կերպարները հայտնվում են տարատեսակ հագուստով, այդ թվում՝ հայկական ազգային տարազով, հաղթահարում են մարտահրավերներ, իսկ վերջին մակարդակում՝ ստանում հնարավորություն հասնելու Սիսի եւ Մասիսի վիրտուալ գագաթներին:
Խաղը հասանելի է հայերեն եւ անգլերեն՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Խաղը նախատեսված է միայն «Viber» բջջային հավելվածն օգտագործողների համար: «Սիս-Մասիս» խաղալիս՝ օգտագործվող ինտերնետի համար գումարը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների հաշվեկշռից գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների: Այլ օպերատորների բաժանորդները պետք է դիմեն ինտերնետ ծառայությունն իրենց մատուցող օպերատորներին:
Կարեւորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա եւ անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:
Մանրամասների համար այցելեք www.mts.am, իսկ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 111 թեժ գծին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:
«Առավոտ» օրաթերթ
08.02.2020