Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Օսկար 2020»-ի հաղթողները

Փետրվար 10,2020 10:56

Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում տեղի է ունեցել «Օսկար» հեղինակավոր 92-րդ մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծ» ֆիլմը: «Մակաբույծ»-ը օսկար է ստացել ներկայացված վեց անվանակարգերից չորսում, այդ թվում՝ օրիգինալ սցենարի ու լավագույն ռեժիսուրայի համար:

Նշենք, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացին», «Մակաբույծը», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոջո նապաստակը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» կինոնկարները:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Խոակին Ֆենիքսը «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար: Նրա հետ այդ անվանակարգում մրցում էին Անտոնիո Բանդերասը, Լեոնարդ Դի Կապրիոն, Ադամ Դրայվերը, Ջոնաթան Փրայսը:

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Բրեդ Փիթը՝ «Մի անգամ․․․Հոլիվուդում» ֆիլմի համար, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Լորա Դերնն է («Ամուսնական պատմություն»):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829