Գլենդելի քաղաքային խորհրդի մարտի 3–ին կայանալիք ընտրություններում թեկնածու է առաջադրվել Արտաշես «Արդի» Քասախյանը:
ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների ՀԱՅԴՈՒԿ կազմակերպությունը և ԱՄՆ գեոպոլիտիկ ակումբը հանդես են եկել նրան աջակցող հայտարարությամբ.
«Պարոն Քասախյանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, իրեն ճանաչում ենք որպես պարկեշտ, քաղաքին և, մասնավորապես, հայ համայնքին նվիրված անձնավորություն, պաշտոնյա: Կոչ ենք անում Գլենդելի ազգաբնակչությանը անպայման մասնակցել քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին և անպայման ձեր ձայները տալ Արտաշես «Արդի» Քասախյանին»: