ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահից, որտեղ ունկնդրում էր Վահագն Հայրապետյանի մենահամերգը, ֆեյսբուքյան իր էջից ուղիղ եթեր մտավ՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին կոչ անելով ավիատոմս գնել եւ մինչեւ ապրիլի 5-ը վերադառնալ Հայաստան՝ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին մասնակցելու։
Փաշինյանի խոսքով, այս պահին ինքը գտնվում Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում. «Մասնակցում ենք Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգին, բայց քանի որ հանրաքվեի օրը հայտնի դարձավ, ես ուզում եմ մի կարեւոր հայտարարություն անել արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար։ Բոլոր նրանք, որոնք շատ ուզում էին 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը մասնակցել Հանրապետության հրապարակում, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին այդ հնարավորությունը ստեղծվել է եւ ես կոչ եմ անում այսօրվանից ձեզ մինչեւ ապրիլի 5-ը ավիատոմսեր առնել Հայաստան գալու ու հանրաքվեին մասնակցելու համար»:
Վարչապետն ասաց, որ երեք նոր ուղղություններով բացվել են ավիաչվերթներ եւ շատ էժան գներով կարող են պատվիրել ավիատոմսեր եւ գան Հայաստան՝ մասնակցելու հանրաքվեին. «Գաք Հայաստան, այո ասեք հեղափոխությանը, այո ասեք արդարությանը, օրինականությանն ու ազատ եւ երջանիկ Հայաստանին ու երջանիկ ապագային»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/628619214348252/
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ