Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի կուսակցությունը դեռ չի հրապարակում՝ Արցախի նախագահի ո՛ր թեկնածուին է սատարելու

Փետրվար 09,2020 17:39

«Քաղաքական բոլոր ուժերի հետ տարվում են բանակցություններ, որոնց  հիմքում «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագիրն է: Այսինքն՝  թեկնածուների հետ բանակցում ենք այդ ծրագրի շուրջ եւ այն թեկնածուն, որը կհամաձայնի նախագահ ընտրվելու դեպքում ամբողջությամբ իրագործել մեր կուսակցության ծրագիրը, մենք կսատարենք նրան»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը:

Այսօր՝ փետրվարի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը: Ըստ կուսակցության պատասխանատուների, քննարկվել եւ ընդունվել են կուսակցական մի շարք որոշումներ, այդ թվում՝ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին Արցախի նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք կուսակցության հայտարարությունից, «Միասնական հայրենիք»-ի հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը հայտնել է, որ սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին: Թե ում՝ դեռ անուններ չեն հրապարակում:

«Մենք հետաձգում ենք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ Կուսակցության վերջնական դիրքորոշում հայտնելը, քանի որ ներկայում բանակցություններ ենք վարում գործող քաղաքական ուժերի հետ: Մենք խնդիր ենք դրել Արցախում գործող ուժերին համախմբելով ընթանալ առաջ՝ հանուն պետության զարգացման: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել մեր մեջ եւ կերտել մեր երկիրը, ընտրություններից դուրս գալ համախմբված:
Պիտի առաջ մղվի ոչ թե այս կամ այն կուսակցության շահերը, այլ համայն հայության, ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել նույն թեկնածուի շուրջ՝ ի շահ Արցախի անվտանգության»,- ասված է կուսակցության նախագահի ելույթում:

Ըստ կուսակցության ղեկավարի, 5-օրյա ժամկետում համապետական ընտրությունների Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ հանդես կգան կուսակցության վերջնական դիրքորոշումն արտացոլող հայտարարությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829