Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվության միջոցառման ժամանակ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի գյուղատնտես Ատոմ Ադամյանը դժգոհություն հայտնեց, որ այսօր գյուղացին բերքի իրացման խնդիրներ ունի:
Նրա խոսքով, վարչապետը գյուղացիներին հորդորում է աշխատել. «Գյուղացին այսօր աշխատել է: Մեր մարզում եւ հարակից գյուղերում արտադրում են մեծ քանակությամբ կարտոֆիլ եւ կաղամբ, որն ինքնարժեքով էլ չի վաճառվում եւ այսօր դրա մասին ոչ ոք չի մտածում: Ես ստացել եմ տասը հազար կիլոգրամ կաղամբ, հինգ հազար կիլոգրամ կարտոֆիլ, որը չի վաճառվում, չգիտեմ այս հարցին վարչապետը կանդրադառնա՞ թե ոչ: Ես աշխատել եմ, բա իմ աշխատանքի արդյունքի մասին ո՞վ պետք մտածի»:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ իրենց այս միջոցառումը վարչապետը դիտում է եւ կպատասխանի գյուղատնտեսի մտահոգությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ