Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Մորրիս Արմենիան կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից

Փետրվար 09,2020 10:00

Այս հաղորդագրությամբ Ֆիլիպ Մորրիս Արմենիան դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել Հայաստանի Հանրապետության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք և հրաժարվել սիգարետից։

Երկրորդ ընթերցմանը ներկայացված օրինագիծը զգալիորեն տարբերվում է առաջին ընթերցմամբ ընդունված տեքստից և ներմուծում է մի շարք նոր սահմանափակումներ էլեկտրոնային սիգարետի ու թութունի տաքացման էլեկտրոնային համակարգերի վաճառքի և օգտագործման վերաբերյալ: Առաջարկվող սահմանափակումներն անհիմն են:

Այսպիսով, օրինագծով առաջարկվում է.

– Հավասարեցնել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը սիգարետին;

– Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը փակ տարածքներում;

-Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը սրճարանների, բարերի, ռեստորանների բաց տարածքներում;

– Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի ցուցադրությունը  խանութների ցուցափեղկերի վրա;

– Ամբողջովին արգելել հաղորդակցությունը սպառողի հետ՝ զրկելով նրան նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։

Երկրորդ ընթերցմանը ներկայացված փոփոխությունների ընդունումը հանրապետության հարյուր հազարավոր չափահաս ծխողներին կզրկի ինչպես սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի վերաբերյալ տեղեկատվության, այնպես էլ, ըստ էության, ծխախոտի տաքացման համակարգերի հասանելիությունից։

Նշված առաջարկություններն ամբողջությամբ անտեսում են գիտական ​​ապացույցների հսկայական ծավալը, որը վկայում է․ առանց ծուխ արտադրատեսակների գոլորշու մեջ առկա վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը միջինում 95%-ով ավելի ցածր է, քան սիգարետի ծխում։

Հենց այս պատճառով ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը պաշտոնապես թույլատրել է IQOS-ի վաճառքն ու առաջխաղացումը երկրում այն մեկնաբանությամբ, որ դա «համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելուն»:

Ընկերությունը շեշտում է, որ ծխախոտի տաքացման IQOS էլեկտրոնային համակարգի օգտագործման դեպքում այրում տեղի չի ունենում։ Սա հաստատված է ԵՄ և այլ երկրների կարգավորող մարմինների կողմից։ Ապացուցված է, որ IQOS-ի գոլորշին պարունակում է միջինում 95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետի ծուխը: Բացի այդ, IQOS-ի օգտագործումը փակ տարածքում բացասաբար չի ազդում օդի որակի վրա, ինչը հաստատված է թունաբանական գնահատմամբ։

«ՖՄԻ-ն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է պետական ​​կարգավորող մարմիններին և համաշխարհային գիտական ​​հանրությանը: Մենք վստահ ենք մեր գիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրենց փորձից գիտեն, որը ավելի լավ այլընտրանք է սիգարետին։ Ո՞վ է ստանձնելու պատասխանատվությունը այն օգտատերերի համար, ովքեր նոր փոփոխությունների ընդունման պատճառով ստիպված կլինեն վերադառնալ սիգարետ ծխելուն:

Օրինագիծը չարդարացված հարված է հազարավոր այն ծխողների բարեկեցությանը, ովքեր արժանի են սիգարետի այլընտրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալուն, ինչպես նաև տարբերակված մոտեցմանը ցանկացած այլընտրանքային արտադրանքի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում համապարփակ քննարկում անցկացնել ՝ ներգրավելով ոչ միայն գիտական հանրությանը, այլև արտադրանքի սպառողներին»,- նշել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան ու հավելել․ «Վստահաբար, ծխողները պետք է հրաժարվեն սիգարետից։ Բայց մենք գիտակցում ենք նաև, որ շատերը դա չեն անում: Եվ այդ մարդիկ հասանելի ավելի լավ այլընտրանք ստանալու իրավունք ունեն։ Օրինագիծը չպետք է խանգարի դրան»։

Առ այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, որի դուստր ձեռնարկությունն է Ֆիլիպ Մորրիս Արմենիան, ներդրել է ավելի քան 6 միլիարդ դոլար՝ հիմնարար հետազոտությունների, արտադրանքի մշակման, գիտական ​​հիմնավորման և առանց ծուխ արտադրատեսակների արտադրության մեջ: IQOS-ը հասանելի է արդեն 52 երկրներում, իսկ օգտատերերի թիվը ՖՄԻ հաշվարկներով մոտենում է 14 միլիոնին։

2018 թվականին IQOS-ը առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում, ինչը ընկերության՝ անծուխ ապագա կերտելու առաքելության հերթական քայլն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829