Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկահավով, սալորաչրով եւ խնձորով աղցան

Փետրվար 09,2020 15:00

Այս թեթեւ, շատ համեղ եւ առողջարար աղցանը սովորաբար պատրաստում եմ Ամանորից հետո, երբ սառցախցիկից հանում եմ Ամանորյա ջեռեփ հնդկահավի մնացորդները: Սակայն մի քանի անգամ փորձել եմ նաեւ ապխտած, խաշած կամ տապակած հավի մսով, նույնպես շատ լավ է ստացվել: Այնպես որ՝ կարող եք վերցնել ինչպես հնդկահավ, այնպես էլ հավ՝ պատրաստված ցանկացած ձեւով:

Անհրաժեշտ մթերքները

Հնդկահավի եփած կտորներ- 300-400 գրամ

Կանաչ, թթվաշ խնձոր (ցանկալի է «սիմիրենկո» կամ «անտոնովկա» տեսակի )- 2 հատ

Սեւ սալորաչիր- 20-25 հատիկ

Ընկույզ-2-25 հատիկ

Թարմ կանաչիներ (համեմ, սամիթ, մաղադանոս)- մի քանի ճյուղ

Թանձրուկի համար՝

քամած մածուն եւ թթվասեր՝ 3-ական ճաշի գդալ (կարող եք վերցնել միայն թթվասեր՝ 6-7 ճաշի գդալ)

սեւ պղպեղի սոուս (սուպերմարկետներում վաճառվում է)- 2 ճաշի գդալ

ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ

աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խնձորները լավ լվացեք, կտրատեք ծղոտաձեւ: Սալորաչիրը նույնպես կտրատեք ծղոտաձեւ, իհարկե, նախապես հանելով կորիզները՝ եթե կորիզահան չէին: Կանաչին լավ լվացեք, շատ լավ չորացրեք, մանրացրեք: Հնդկահավի կամ հավի պատրաստի կտորները (ջեռոցում պատրաստված, խաշած կամ տապակած, կամ նույնիսկ՝ ապխտած) մանրացրեք՝ նույնպես ծղոտաձեւ: Կտրատեք նաեւ ընկույզը:

Լցրեք բոլորը մի թասի մեջ:

Պատրաստեք թանձրուկը՝ փոքրիկ խորը ամանի մեջ իրար խառնեք քամած մածունը, թթվասերը, սեւ պղպեղի թանձրուկը, աղը, սեւ պղպեղը եւ ձիթապտղի յուղը: Եթե չունեք սեւ պղպեղի թանձրուկ, ապա կարող եք այն փոխարինել մայոնեզով կամ մանանեխով, կամ պարզապես ոչինչ չավելացնել, սակայն փոխարենը աղացած սեւ պղպեղի քանակությունը մի փոքր մեծացրեք: Լավ խառնեք եւ ավելացրեք կտրատած մրգերի ու հնդկահավի վրա: Լավ խառնեք, թողեք կես ժամ մնա եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829