Շուրջ մեկ տարի անցավ մեր թավշյա հեղափոխությունից: Չենք կարող ասել թե՝ հետհեղափոխական ժամանակաշրջանն արդարացրեց հեղափոխականների ու հեղափոխությամբ ոգեշնչված մեր քաղաքացիների բոլոր հույսերը: Չիրականացած հույսեր էլ կան. հատկապես սոցիալական հարցերի հետ կապված: Բայց իրական հեղափոխականներն ու հեղափոխությանն իրապես նվիրյալ քաղաքացիները շարունակում են հույսով ու հավատով ապրել: Ավելին. հեղափոխության իսկական նվիրյալները համարում են, որ անձամբ իրենք էլ անձամբ իրենցից կախված ամեն ինչ չեն արել, որպեսզի մեր թավշյա հեղափոխության բոլոր հույսերն ու տեսլականներն իրականություն դառնան: Հատկապես սոցիալական հարցերում: Նոր Հայաստանի իշխանությունները հետևողականություն են հանդես բերել հատկապես իրավական հարցերում՝ հատկապես ու առանձնապես նախկին իշխանության ներկայացուցիչների կատարած իրավախախտումների ու հանցագործությունների հետ կապված:
Նոր Հայաստանի իշխանություններն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանձելի հետևողականություն հանդես բերին և նույն ոգով շարունակում են հատկապես ու առանձնապես Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի աշխարհացունց հանցագործությունների բացահայտումների հետ կապված: Հանցագործություններ, որոնք ցնցեցին աշխարհը, բայց որոնց բացարձակապես չանդրադարձան մեր թավշյա հեղափոխությանը նախորդած իշխանությունները, և դա միանգամայն բնական ու տրամաբանական էր, և հատկապես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում էր բնական ու տրամաբանական, որովհետև Քոչարյանն, ըստ ամենայնի և ըստ կոնկրետ վկայությունների, միանգամայն ուղղակիորեն ու անմիջականորեն է կապ ունեցել այս երկու աշխարհացունց հանցագործությունների հետ:
Բայց դա դեռ պետք է ապացուցել, ինչը և պահանջվում է Նոր Հայաստանի գործող իշխանություններից և անձամբ վարչապետ Փաշինյանից: Եվ Նոր Հայաստանի գործող իշխանություններն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց սուղ ու թանկ ժամանակը շռայլորեն ծախսում են իրենցից առաջ Հայաստանը ղեկավարած ու կառավարած իշխանությունների կատարած հանցագործությունների մեղավորներին հայտնաբերելու ու բացահայտելու վրա, և հատկապես ու առանձնապես Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի աշխարհացունց հանցագործությունների մեղավորներին հայտնաբերելու ու բացահայտելու վրա են իրենց սուղ ու թանկագին ժամանակը անխնա ծախսել ու ծախսում և նույն ոգով էլ շարունակում են և նահանջելու մտադրություն ամենևին չունեն՝ չնայած հակահեղափոխականների ու Քոչարյանականների ներքին ու արտաքին հետևողական ճնշումներին, և հեղափոխականներն ու «իմքայլականները» լիահույս են, որ գալիք տարում նույնպես Նոր Հայաստանի իշխանություններն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականություն հանդես կբերեն իրենցից առաջ Հայաստանը ղեկավարած ուժերի և հատկապես ու առանձնապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների բացահայտման գործում, և Նոր իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր արժանիքն իրենց քաղաքական համարձակությունն է, և իրենց ու հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական համարձակությամբ ոգևորվողները լիահույս են, որ այս նոր տարում նույնպես Նոր Հայաստանի իշխանությունները և հատկապես ու առանձնապես վարչապետ Փաշինյանը մեզ նմանապես հաճելիորեն կզարմացնեն իրենց քաղաքական համարձակությամբ, և գալիք տարին մեզ նորանոր հույսեր ու տեսլականներ կպարգևի:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Մարտի 1-ը ինչովա տենց աշխարացունց՞ Ամեն տարի ամբողջ աշխարհում 10նյակ դեպքերա լինում, երբ ցուցարարները բախվում են ոստիկանության հետ ու զոհեր են լինում։