Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան Տիգրան Խուրշուդյան. «Ես մինչեւ օրս չեմ տեսել, որ ժողովուրդը ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու լուրջ պահանջ ներկայացնի»

Փետրվար 08,2020 22:23

«Ցանկացած խնդիր սահմանադրությամբ եւ գործող օրենքներով հնարավոր է լուծել: Չկա որեւէ գործընթաց, որ քաղաքական ուժերը, ԱԺ-ն կամ  կառավարությունը փորձեն ընթացք տալ եւ որեւէ մեկը դրա լուծումը ճիշտ չգտնի: Կա սահմանադրությունը, որով որոշակի գործընթացներ են սահմանված, որոնք ընդամենը պետք է պահպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Խուրշուդյանը:

«Ես նայել եմ ԱԺ արտահերթ նիստը եւ հաշվի առնելով նրա մեկնաբանությունները՝ հասկացել, որ նախագիծը ներկայացնողը դրա հետ ժողովրդի լեզվով ասած՝ մի գրամ կապ չունի: Բայց քանի որ ներկայացվել էր, քաղաքական մեծամասնության թիմը պետք է պաշտպաներ: Նախկինում էլ, մինչեւ, անունը դնենք, հեղափոխությունը, մեծամասնությունը չէր լսում փոքրամասնությանը: Այն ժամանակ ասում էին՝ պետք է, մենք մեծամասնություն ենք, ու անում էին: Հիմա նույնը կրկնվում է: Ընդդիմադիրներն ասում են՝ արեք, բայց դրան ձեւ կա, ընթացակարգերը շրջանցելով պետք չէ անել մի բան, որն ինքնանպատակ է, պատասխանում են՝ չէ, պիտի անենք: Ուղղակի հիմա մի նոր բառակապակցություն են օգտագործում՝ ժողովուրդը պահանջում է, մենք էլ անում ենք:

Շուտով հայտնի իրադարձություններից հետո երկու տարին կլրանա: Ես մինչեւ օրս չեմ տեսել, որ ժողովուրդը ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու լուրջ պահանջ ներկայացնի: Այլ պահանջներ ամեն օր տեսնում ենք կառավարության դիմաց, ԱԺ-ի դիմաց ենք բողոքի ակցիաներ տեսել՝ տարբեր հարցերով: Բայց ոչ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու պահանջով: Այդ պատճառով ժողովրդի անունից խոսելու պահը իմ համար անհասկանալի է. ե՞րբ եղավ այդ պահանջը, ո՞վ էր, որ պահանջը դրեց եւ ինչի՞՝ հիմա: Այդ հարցը կարելի էր չէ՞ բարձրացնել երկու, մեկ տարի առաջ: Բայց չէ, հենց այս պահին: Ու ենթադրում եմ՝ դա ինչ-որ մի բանով պայմանավորված է»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829