Փետրվարի 8-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Վերջինս կապ է հաստատել քաղաքացու՝ Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ.) հետ և ցուցաբերել հոգեբանական աջակցություն:
Քաղաքացին ինքնակամ իջել է աշտարակից:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ