Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում գտնվող Սառնակունք գյուղի վարչական տարածքում:
Shamshyan.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Մի ժամից ավելի է, սպասում ենք, որ Սիսիանի Ճանշինը ճանապարհը բացի, սակայն մինչև այս պահը ճանշինի ոչ մի աշխատող չկա, միայն ճանապարհային ոստիկաններն են, ովքեր մեր նման սառած սպասում են Ճանշինին: Ուժեղ բուք է, ու եթե կարճ ժամանակում խնդիրը չկարգավորվի, գիշերը ճանապարհը կփակվի ու սաղս կգիշերենք այստեղ»:
Ահազանգողներն ասում էին նաև, որ 150-ից ավելի ավտոմեքենաներ կանգնած են:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում